Դերասանուհի Իլոնա Նուրբեկյանի անունից ֆեյք էջը գումարներ է շորթում և այլ պայմանավորվածություններ իրականացնում. Blognews.am


12:10 , 26 հուլիս, 2022

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Direct-ս ստուգելուց նկատեցի նամակներ, հիմնականում արական սեռի ներկայացուցիչներից, ովքեր իմ ֆեյք էջն էին ուղարկում և հարցնում արդյո՞ք դա ես եմ:

Փորձեցի էջը փնտրել, բայց չգտա քանի որ սև ցուցակ էր գցել ինձ, նշեմ, որ ես էջ ունեմ ֆեյսբուքում որում ակտիվ չեմ: 

Այնուհետև ընկերներիս միջոցով գտա էջը, տեսա, որ կեղծ էջը բավականին ակտիվ է, հրապարակում է իմ ինստագրամյան լուսանկարները: Հետո սկսեցի նամակներ ստանալ այն մարդկանցից, ովքեր խարդախության զոհն են դարձել՝ տեղեկացա, որ դրամաշորթություն է տեղի ունենում, տեսահոլովակներում, ֆիլմերում նկարահանվելու պայմանավորվածություններ, վաճառում էր կատուներիս, պահանջում գումարը՝ ստանում և անհետանում, սև ցուցակ գցում այդ մարդկանց: Անձնական բնույթի նամակներ և ոչ բարոյական նամակներ, որոնցում նույնպես գումար էր պահանջում հանդիպման համար: Այդ ամենի մասին տեղեկացա երբ սկսեցին ինձ հետ կապ հաստատել իմ շոուբիզնեսյան ընկերները, ովքեր նույնպես ստացել էին նամակներ: 

Այդ ամենից հետո, որոշեցի դիմել ոստիկանություն, լուծելու համար այդ խնդիրը և էջի տիրոջ ինքնությունը պարզելու համար: 

Իմ իրավաբանը զբաղվում է այժմ այդ հարցով: Սակայն խնդիրը դեռ չի լուծվել , ավելի է բարդացել, փողոցում մոտենում են մարդիկ, ովքեր ասում են, որ գումար են փոխանցել ինձ, ես համբերատար բացատրում եմ իրավիճակը և որ էջը իմը չէ: 

Այս ամենը շատ է բարդացրել իմ կյանքը, ընտանեկան լուրջ խոսակցությունների առջև եմ կանգնել, նույնիսկ իմ կյանքի համար եմ անհանգդտանում արդեն, քանի որ անունիցս նման նամակներ են ստանում մարդիկ, ովքեր մտածում են, որ դա ես եմ, հետևանքները կարող են լուրջ լինել:

Այժմ կրկին եմ դիմել ոստիկանություն, գործը արագացնելու համար, դեռ արձագանք չունեմ, սպասում եմ շատ լարված, ասել են՝ ամիսների աշխատանք է, բայց ամիսների ընթացքում ինչեր կարող է տեղի ունենալ անգամ չեմ պատկերացնում:

Նշեմ էջը ներկայանալով իմ անունից գրել է ամուսնացած տղամարդկանց, որից հետո նամակները ուղարկել է իրենց կանանց ստեղծելով շատ մեծ անախորժություններ մարդկանց ընտանիքներում ընդհուպ մինչև ամուսնալուծություն: 

Դեռ սկզբում այս էջի գոյությանը լուրջ չէի մոտենում քանզի հայտնիների անունից շատ կեղծ էջեր են բացվում, բայց հարցը շատ է լրջացել և արդեն վնասում է ոչ միայն ինձ այլ նաև այլ մարդկանց: 

Կցանկանամ նաև մի քանի խոսք ասել այն քաղաքացիներին, ովքեր չգիտես ինչու մտածում են, որ դա ես եմ և անգամ չեն փորձում ճշտել, առանց հասկանալու, որ հատկապես հանրային անձիք նախ՝ ավելի զգույշ են շփման մեջ,: Նման քաղցր զրույցների մեջ ես լինելով հանրային մարդ չեի կարող մտնել: Այդ ամենի համար ես պատասխանատվություն չեմ կրում, թող ավելի զգոն լինեն և գիտակցեն, որ հանրային անձանց անունից կարող են նման խարդախություններ իրականացնեն ոմանք: 

Իսկ նման արարքներ գործողներին զգուշացնում եմ, որ մեծ պատիժ են կրելու և հայտնվեն ոչ նախանձելի իրավիճակում, քանի որ ես վրդովված եմ և հաստատ մինչև վերջ պարզելու եմ այս ամենը: 

Այս ամենը կամփոփեմ լավ լուրով, իմ երկրպագուների համար, շուտով նոր սիթքոմում եմ հանդես գալու՝ «Կորցրած Փեսան», որը Մենչի նոր պրոեկտն է: Վստահ եմ նույնքան և նույնիսկ առավել սիրված, հաջողված կլինի որքան «Ոսկե Դպրոց»-ը: 

Հարցազրույցը՝ Լիյա Մարուխյանի