Պետությունը մտել է մարդկանց գրպանը ու տանում է իր պարտադրանքով և ստիպողաբար աշխատավարձերից պահվող գումարները


21:36 , 25 հուլիս, 2022

Մարդիկ ստանում են 2022թ. 2-րդ եռամսյակի կենսաթոշակային հաշվի մնացորդի հաշվետվությունները։
Պարզվում է՝ պետությունը մտել է մարդկանց գրպանը ու տանում է իր պարտադրանքով և ստիպողաբար աշխատավարձերից պահվող գումարները։ Ընդ որում, տանում է ոչ միայն ամենամսյա փոխանցումները մինչև վերջին կոպեկ, այլ նաև նախորդ ամիսների ու տարիների ընթացքում կուտակածները։
Էս տեմպերի պահպանման դեպքում մարդիկ թոշակի գնալուց լավագույն դեպքում պետության հետ քվիտ կկանգնեն ու պետությունը մեկ դրամ անգամ վճարելու որևէ պարտավորություն մարդկանց առաջ չի ունենա։