Յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն այսուհետ կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում


18:13 , 23 հուլիս, 2022

Յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն այսուհետ կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում 
Երևանի հիմնի ղողանջների ներքո տեղական ժամանակն ազդարարող համակարգը Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ տեղադրվել է բոլոր թաղապետարաններում:
Քաղաքապետարանի՝ ինքնատիպ ճարտապետությամբ շենքի աշտարակն ունի 50 մետր բարձրություն, ժամացույցը՝ 45 մետրի վրա է:
Օրվա ժամին ու օդի ջերմաստիճանին այսուհետ քաղաքացիները կարող են ծանոթանալ նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքին տեղադրված նոր LED էկրանից: Նախկին համակարգն այլևս չէր գործում և վերականգնման ենթակա չէր:
Աշխատանքի ու հանդիպման շտապող քաղաքացիների համար սա երանյան կոլորիտը վերադարձնելու ևս մեկ նախաձեռնություն էր: