Գեղամ Մանուկյանը հասկացել է, որ խելոք և գլուխը կախ պետք է գնա ԱԺ, այլապես մանդատից ու աշխատավարձից զրկվելու է. Էդմոն Մարուքյան


16:26 , 23 հուլիս, 2022

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը:

«ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը, հասկանալով, որ խելոք և գլուխը կախ սեպտեմբերից պետք է գնա ԱԺ, այլապես մանդատից ու աշխատավարձից զրկվելու է, մի լավաշ է հրապարակել, թե գնալու է ԱԺ, որ Էդմոն Մարուքյանի լիազորությունները սահնանափակի օրենքով:

Վայ Գեղամ, Գեղամ, երբ լրագրող էիր հենց գիտեի, թե լուրջ մարդ ես»,- գրել է Մարուքյանը:

Նշենք, որ Գեղամ Մանուկյանը ավելի վաղ գրել էր. «Ազգային Ժողով «ստիպված» պիտի գնամ Մարուքյանի պատճառով և կամ ինչ պետք է արգելել հատուկ հանձնարարություններով դեսպանին»։