ԱՄՆ-ն Ուկրաինային 270 միլիոն դոլարի ռազմական օգնություն է հատկացնում՝ ներառյալ ևս չորս HIMARS համակարգեր


13:31 , 23 հուլիս, 2022

Tert.am-ը գրում է․

Միացյալ Նահանգները շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Ստորագրվել է Ուկրաինային 270 միլիոն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին փաստաթուղթը, այդ թվում չորս HIMARS հրթիռային կայաններ, ուղարկվածների թիվը հասցնելով 20-ի: Այս մասին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:

Նրա խոսքով՝ օգնությունը կներառի նաև 500 շարժական անօդաչու թռչող սարք և 36 000 հրետանային զինամթերք:

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն վերջես հայտնել էր, որ Ուկրաինան հույս ունի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կտրամադրի մինչև 100 HIMARS համակարգեր: