Թուրքիայի էկոնոմիկան փլուզման եզրին


12:19 , 21 հուլիս, 2022
Թուրքիան կարող է ռուբլով վճարումների անցնել ոչ թե քաղաքականության, այլ հուսահատության պատճառով։ Դաժան տնտեսական ճգնաժամ ապրող երկրում դոլարները սպառվում են։
Թուրքիայի արժութային պահուստները տարեսկզբից կորցրել են գրեթե մեկ քառորդը կամ ավելի քան 15 միլիարդ դոլար, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դոլարներ է վառում ճգնաժամի վառարանում՝ թուրքական լիրային աջակցելու համար։ Եվ հիմա նա պատրաստ է այս արժեզրկված լիրան ծախսել ռուսական գազի գնման վրա։
Թուրքիան կախված է գազից այնքան, որքան արժույթից։