Ադրբեջանի պատմաբաններն ու միջազգային հարաբերությունների մասնագետները շատ հետաքրքիր մեկնաբանություններ են անում երեկվա հայտարարության մասով


23:12 , 20 հուլիս, 2022

Ադրբեջանի պատմաբաններին ու միջազգային հարաբերությունների մասնագետներին եմ լսում։
Շատ հետաքրքիր մեկնաբանություններ են անում երեկվա հայտարարության մասով։
Ինչքան հասկանում եմ ամենաշատ նեղվել են «հազարամյակների սահման» արտահայտությունից։
Շեշտը դնում են նրա վրա, որ արտահայտությունը սխալ է, քանի որ Հայաստանը ունի 104 տարվա պատմություն, իսկ Իրանը՝ մի 194-195 տարվա։
Համարում են, որ Իրանը առաջացել է Թուրքմենչայի պայմանագրից հետո, որովհետև Ադրբեջանը երկու կես արեցին ու ավելի մեծ տարածքի վրա ստեղծեցին Իրան։
Մարդիկ լսում են, ախ քաշում ու սրտներից արյուն է գնում, թե ինչ ահռելի տարածքներ են կորցրել իրենք։