Օրական որքան ջուր պետք է խմել՝ ըստ ձեր քաշի


15:42 , 20 հուլիս, 2022

Lurer.com-ը գրում է.

Էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան հայտնել է, թե օրական որքան ջուր է պետք խմել՝ օրգանիզմում ջրի բալանսը պահպանելու համար։ Նրա խոսքով՝ հեղուկի ծավալը կախված է մարդու մարմնի քաշից, և յուրաքանչյուր կիլոգրամի համար միջինը պետք է օգտագործել 30-40 գրամ ջուր։ Այս մասին նա խոսել է իր Telegram ալիքում։

«Ջուր խմեք, բայց ողջամտության սահմաններում։ Սա մոտավորապես 30-40 գ է ձեր քաշի մեկ կգ-ի համար: Այսինքն՝ 60 կգ-անոց մարդուն պետք է առնվազն 2 լիտր։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ շոգ օրվա ընթացքում այս ցուցանիշն ավելանում է»,֊ասել է նա։

Միևնույն ժամանակ, Պավլովան նշել է, որ եթե մարդը տառապում է ավելորդ քաշից, և դա զուգորդվում է երիկամների և սրտի հիվանդությունների հետ, ապա ջրի ավելցուկը կարող է բացասաբար ազդել նրա մարմնի վրա։ Այս դեպքում նա պետք է օգտագործի «իդեալական քաշ» բանաձևը։ Դրա համար անհրաժեշտ է չափել հասակը, դրանից հանել մեկ մետր, իսկ մնացած սանտիմետրերի քանակը բազմապատկել 30-40 գրամ ստանդարտ չափաբաժնով։ Ստացված արդյունքը կլինի ջրի սպառման օրական նորման։

Ավելի վաղ բժիշկ Մոնիկա Վասերմանը ասել էր, որ հիպերտոնիայի դեմ պայքարելու համար մարդը պետք է օրական ութ բաժակ ջուր խմի, քանի որ այն օգնում է մաքրել արյունը տոքսիններից։ Նա ընդգծել էր, որ ջուրը պայքարում է ավելորդ նատրիումի դեմ, որն իր հերթին բարձրացնում է արյան ճնշումը։