Իրանը թույլ չի տա, Ռուսաստանը կպաշտպանի, Ամերիկան փող կտա, Եվրոպան կօգնի․ իսկ դու կոնկրետ ինչ ե՞ս պատրաստ անել քո պետության ու պետականության համար


19:22 , 19 հուլիս, 2022

Իրանը թույլ չի տա, Ռուսաստանը կպաշտպանի, Ամերիկան փող կտա, Եվրոպան կօգնի:
Իսկ մենք ի՞նչ կանենք, իսկ դու կոնկրետ ինչ ե՞ս պատրաստ անել քո պետության ու պետականության համար:
Թե՞ մենք պետք է ազգովի Հատիս սարի գլխին աևձան դնելու հարց քննարկենք, նախկին-ներկա անենք, ստեղծածը քանդենք, հաղթանակները ատենք, հաջողակներին հայհոյենք, կառուցողներին քննադատենք:
Իսկ ամբողջ աշխարհը, իր շահերը թողած, պետք է մտածի, թե մեզ ոնց պահի ու պաշտպանի, մեր փոխարեն մեր խնդիրները լուծի:
Իսկ մենք մուննաթ գանք բոլորի վրա, թե լավ չեք աշխատում, չեկաք, չփրկեցիք, վատն եք, դավաճան եք:
Ու վերջում լացակումած երգեր երգենք կորսված հայրենիքի ու ցեղասպանված ժողովրդի համար, ընկնենք աշխարհի դռներն ու պատմական արդարություն պահանջենք:
Իրոք որ, ունիկալ ազգ ենք . . .