Ո՞նց եմ ապրում առանց քեզ. Լիլիթ Կարապետյանի գրառումը՝ եղբոր ծննդյան օրվա առթիվ


17:59 , 19 հուլիս, 2022

90–ականներին հայտնիություն ձեռք բերած երգչուհի Լիլիթ Կարապետյանը Ինստագրամի իր էջում հրապարակում է արել, հայտնելով, որ այսօր իր եղբոր՝ Կարեն Կարապետյանի ծննդյան օրն է։

«Կարենս, ծնունդդ շնորհավոր։ Իմ անբիծ, մաքրամաքուր, արդար, եզակի, սիրուն, անթերի։ Ո՞նց եմ ապրում առանց քեզ մինչև հիմա»,–գրել է նա և հրապարակել իր և եղբոր մանկության տարիներին արված լուսանկարներ։