Էս վանդալիզմը Արտաշատի հարկային տեսչության հարեւանությամբ գտնվող, իբր, կենդանաբանական խանութում է. Նաիրա Զոհրաբյան


22:14 , 13 հուլիս, 2022

Էս վանդալիզմը Արտաշատի հարկային տեսչության հարեւանությամբ գտնվող, իբր, կենդանաբանական խանութում է։ 40 աստիճան շոգին խանութի սեփականատերը կապիկներին փակել է պահարանի մեջ, սա վանդակ չի՝ սովորական պահարան է, որի կողքերից մի քանի անցք է բացել, որ կենդանիները կարողանան շնչել։
Քիչ առաջ ինձ ահազանգեցին, որ խանութից դուրս անգամ լսվում է կապիկների աղեկտուր լացը։
Երբ հաճախորդները վաճառողին ասել են, որ սա սադիզմ է եւ չի կարելի նման բան անել, վաճառողը պատասխանել է, որ ինքը քանիցս խանութի սեփականատիրոջն ասել է այդ մասին ու վերջինս պատասխանել է՝ ամեն ինչ 0k ա։
Հիմա ասում եմ՝ ամեն ինչ 0k չի եւ դիմում եմ ոստիկանությանը՝ րոպե առաջ այս վանդալիզմը կանխելու պահանջով։