Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշել Է ճանաչել երրորդ սեռը


16:10 , 13 հուլիս, 2022

Armenpress.am-ը գրում է.

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) որոշում Է ընդունել նորացնել գենդերային խնդիրների հաշվառման հրահանգը եւ նոր խմբագրման մեջ ըստ Էության ճանաչել երրորդ սեռը, հետեւում Է կայքում զետեղված պաշտոնական հայտարարությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «ԱՀԿ-ն այն նորացնում Է նոր գիտական տվյալների եւ գենդերի, առողջության եւ զարգացման բնագավառում հայեցակարգային  առաջընթացի լույսով»,-  ասված Է փաստաթղթում:

Վերանայման գործընթացն, ինչպես ընդգծվում Է, կհիմնվի այն հայեցակարգի վրա, որ «սեռը չի սահմանափակվում արականով կամ իգականով», եւ կկենտրոնանա «սեռի եւ առողջության նկատմամբ երկակի մոտեցումների շրջանակներից դուրս գալու վրա՝ գենդերային բազմազանության ճանաչման համար»: Կազմակերպությունում հիշեցնում են, որ հրահանգի առաջին հրատարակությունը լույս Է տեսել  2011 թվականին եւ հիմք Է ապահովում խտրականության ցանկացած ձեւերի վերացման համար առողջապահության համակարգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: