4 ընդդիմադիր պատգամավորների մանդատից չեն զրկի. ովքեր են նրանք


14:23 , 13 հուլիս, 2022

ArmLur.am-ը գրում է․

Ազգային ժողովի խորհուրդը վաղը կքննարկի 33 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը: Հիմնավորման մեջ նշվում է, թե նրանց մանդատից զրկելու հիմքը կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու հիմքն է:

33 պատգամավոր հայտնվել են մանդատը կորցնելու վտանգի առաջ։ Խորհրդարանականներին մանդատներից զրկելու հարցում վերջնական որոշումը Սահմանադրական դատարանինն է:

Այս ցանկում բացակայում է չորս պատգամավոր՝ Իշխան Զաքարյան, Թագուհի Թովմասյան, Մարտուն Գրիգորյան, եւ Արգիշտի Գևորգյան:  Այն, որ այս չորս պատգամավորների անուններն է բացակայում, նշանակում է՝ կամ նրանք չեն բացակայել, կամ էլ այս ամիսների բացակայությունը համարվել է հարգելի՝ ԱԺ նախագահին ուղարկված գրությունների հիման վրա: