Մխիթարյանն իր նորամուտն է նշել Միլանի «Ինտերի» կազմում


13:17 , 13 հուլիս, 2022

Lurer.com-ը գրում է.

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Հենրիխ Մխիթարյանն իր նորամուտն է նշել նոր ակումբում՝ Միլանի «Ինտերում»:

Իտալիայի փոխչեմպիոնները ուժերը չափել են շվեյցարական «Լուգանոյի» հետ։ 33-ամյա Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու անցկացրել առաջին խաղակեսը։ Սիմոնե Ինձագիի սաները հաղթել են խոշոր՝ 4:1 հաշվով։ «Ինտերի» կազմում դուբլ է գրանցել արգենտինացի Լաուտարո Մարտինեսը։ Եվս երկու գոլ «Լուգանոյի» դարպասին խփել են Դանիլո դ՛Ամբրոզիոն և արգենտինացի Խոակին Կորեան:

Նոր մրցաշրջանին նախապատրաստվելու հաջորդ ստուգողական խաղում «Ինտերը» հուլիսի 16-ին կխաղա Մոնակոյի հետ։