«Պատահական» զուգադիպություններ


00:07 , 8 հուլիս, 2022

«Պատահական» զուգադիպություններ
Շարունակվում է ՀՀ դե ֆակտո վարչապետ Աննա Հակոբյանի աշխատանքային այցը ՀՀ Սյունիքի մարզ, որտեղ նրա ամուսնուն մերժող, նրա հրաժարականը ժամանակին պահանջած և Սյունյաց ողջույներով դիմավորած համայնքների ղեկավարները, նրա դիմավորել են ծաղկեփնջերով և բարձր տրամադրությամբ։ Վարչապետ Աննա Հակոբյանին դիմավորել և ուղեկցել է Սյունիքի մարզպետը։ Նա այցելել է մի շարք համայնքներ և կազմակերպություններ։ Փաստերի համադրությունը վկայում է, որ անհիմն են մտածմունքները, որ այդ ծաղկեփնջերը Սյունիքին են տարվել Երևանից և ձեռք են բերվել նույն աղբյուրից, որտեղից տարբեր ժամանակներում և առիթներով ձեռք են բերվել ծաղկեփնջեր արարողակարգային միջոցառումների ժամանակ։
Նախքան ՀՀ Սյունիքի մարզ այցելություն կատարելը, 2020 թվականի հունիսին (պատերազմից չորս ամիս առաջ) Աննա Հակոբյանը լուսանկարների շարք է հրապարկել Շուշիից, Տիգրանակերտից և Քարվաճառից, որոնք, առանց բացառության, հետագայում անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ
2020 թվականի օգոստոսի 25ից 31-ը (պատերազմից ուղիղ մեկ ամիս առաջ) Աննա Հակոբյանի մասնակցությամբ Արցախի զորամասերից մեկում անցկացվել է հավաք, որտեղ ներգրավված են եղել Արցախում բնակվող տարբեր տարիք և մասնագիտություն ունեցող 15 կանայք։
Սյունիք կատարած այցելությունից մի քանի օր առաջ, Աննա Հակոբյանի ամուսինը հայտարարել է, նոր պատերազմի վտանգների մասին՝ նշելով ժամկետներ․ «Այդ նոր պատերազմն իրենք նկատի ունեն երեք ամսից, երեք տարուց, թե 30 տարուց, դա այլ խնդիր է»․ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Աննա Հակոբյանի այցելությունից մեկ օր առաջ, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զենքերից կրակել են ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի, իսկ այցի օրը՝ Երևան-Սյունիք մայրուղու վրա գտնվող Ելփին գյուղի ուղղությամբ։
Բոլոր զուգադիպությունները, հավանաբար, պատահականություն են։
Возможно, это изображение 3 человека, люди стоят, роза и текст
Возможно, это изображение 2 человека, люди стоят, роза, на открытом воздухе и текст
Возможно, это изображение 4 человека и люди стоят
Возможно, это изображение 3 человека и роза