«Խուճապային տեմպերով խաչեր են ավելանում` պլաստմասից, հին կահույքի կտորից». ինչ է հանձնարարել Փաշինյանը


13:14 , 7 հուլիս, 2022

Խուճապային տեմպերով խաչեր են ավելանում` պլաստմասից, հին կահույքի կտորից, շինանյութի ավելցուկից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության՝ հուլիսի 7-ի նիստի ժամանակ խոսեց ՀՀ տարբեր հատվածներում օր օրի աճող խաչերի թվի մասին:  

«Նման դրսևորումները, որոշ դեպքերում, քրիստոնեության հետ ոչ մի կապ չունեն»,- ընդգծեց վարչապետը: Նա նաև ընդգծեց, որ, ավելին, որոշ դեպքերում դրանք վարքաբեկում են մեր կրոնն ու քաղաքաշինությունը: