Բաքվի մետրոյում տղամարդը կացնով սպառնացել է սպանել նրան, ով «հոնքերը կհանի և իրեն կնոջ պես կպահի»


18:46 , 5 հուլիս, 2022

Tert.am-ը գրում է.

TikTok սոցիալական ցանցի և Telegram-ի տիրույթում հայտնվել են տեսանյութեր, որոնք արվել են հուլիսի 5-ին՝ Բաքվի մետրոյում միջին տարիքի տղամարդու կողմից, որը սպառնացել է կտրել ցանկացած մեկի գլուխը, ով իրեն կնոջ պես իրեն կպահի։ Ենթադրվում է, որ խոսքը միասեռականների մասին է, գրում է minval.az-ը։

Տղամարդը տեսախցիկին ցուցադրել է տոպրակի մեջ փաթաթված առարկա և հայտարարել, որ իր ձեռքում կացին կա, իսկ ինքը գտնվում է Բաքվի մետրոյում։ «Ես երդվում եմ Աստծով. կսպանեմ նրան, ով Բաքվում հոնքերը կհանի և իրեն կնոջ պես պահի»,- ԼԳԲՏ ներկայացուցիչներին զգուշացրել է տղամարդը:

«Ես դեմ եմ, որ այդ մարդիկ ապրեն Ադրբեջանում։ Տղամարդը պետք է տղամարդու պես ապրի», – եզրափակել է Բաքվի բնակիչը։