Չինաստանի ղեկավարը մերժել է Պուտինի հրավերը. լրատվամիջոցներ


13:59 , 5 հուլիս, 2022

Tert.am-ը գրում է․

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հրաժարվել է այցելել Ռուսաստան՝ ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերի։ Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղում կատարելով Radio Free Asia-ին:

Ռուսաստանի ղեկավարը Սիին հրավիրել է հունիսի 15-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Սակայն Չինաստանի նախագահը մերժել է Պուտինի առաջարկը՝ ասելով, որ մոտ ապագայում դժվար կլինի այցելել Ռուսաստան՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ։

Ռուսաստանի նախագահը Չինաստանի ղեկավարին դիվանագիտական պրակտիկային համապատասխան այցի առաջարկ է ուղարկել՝ ի պատասխան Օլիմպիական խաղերին մասնակցելու հրավերի։