Սահմանադրությամբ մարդուն բարձրագույն արժեք համարվող երկրում Եռաբլուրը հողի ու փոշու մեջ կորած է, իսկ ողջ մնացած զինվորները՝ գերության մեջ դատվում են ու տեր չունեն


10:56 , 5 հուլիս, 2022
Առավոտից տարբեր տրամաչափի «քաղաքական գործիչներ» ճռճռան տեքստերով Սահմանադրության օրն են շնորհավորում։ Իսկ այդ նույն Սահմանադրության երրորդ հոդվածն ասում է, որ Հայաստանում մարդը բարձրագույն արժեք է: Բայց չգիտես ինչու այդ նույն տեսքստեր գրողները չեն պատասխանում այն հարցերին, թե ինչո՞ւ են այդ նույն երկրի սահմանները պաշտպանող բարձրագույն արժեք մարդու մասունքները ամիսներով լցնում պադվալներում, ամիսներով պահում ֆուռերի մեջ ու հարազատներին ասում՝ գերիների մեջ ման եկեք։
Մարդուն բարձրագույն արժեք են համարում մի երկրում, որի սահմանները պաշտպանելով զոհված տղերքի անունների ցանկը, պատերազմից 2 տարի անց, դեռ կիսատ-պռատ է. ասես էդ տղերքը ոչ եղել են, ոչ էլ։
Մարդուն բարձրագույն արժեք են համարում, բայց այդ նույն մարդուն, երբ իր երկրի սահմանները պաշտպանելու ժամանակ գերեվարվելուց հետո թշնամի երկրում ահաբեկչի հոդվածով դատում են, Հայաստանից ոչ մեկի պետք չի լինում էդ տղերքի ճակատագիրը...
Մարդուն բարձրագույն արժեք են համարում մի երկրում, որտեղ պատերազմից 2 տարի անց Եռաբլուրը դեռ հողի ու փոշու մեջ կորած է ու վերջը չի էլ երևում, թե երբ ամբողջովին կբարեկարգվի։
Հայաստանում մարդը բարձրագույն արժեք չի։ Հայաստանում, երկրի ղեկավարի մակարդակով, մարդուն կարան գցեն մեքենայի տակ ու թողնեն հեռանան, ասես այդպես էլ պետք է լինի, ու դրա համար ոչ ոք պատասխան չտա։ Ցանկացած պահի քաղաքական այլ հայացք ունեցողին կարան հանեն ու կրակեն, կամ լավագույն դեպքում վրեն գործ կարեն ու ազատազրկեն։
Դրա համար չհավատաք այսօր Սահմանադրության օրը շնորհավորողների կեղծավոր խոսքերին։ Որովհետև այսօրվա Հայաստանում մարդն ու մարդկային կյանքը ամենաէժան բանն է դարձել։ Ու դրա համար թող գրողի ծոցը գնան իրականությունից կտրված ու հերթապահ տեքստերով շնորհավորանքներ գրողներն էլ, դրանց հավատացողներն ու սատարողներն էլ։