ՌԴ և Չինաստանի դեսպանատներում պայթուցիկ սարքերի առկայության մասին ահազանգեր են ստացվել․ ԱԻՆ


19:16 , 4 հուլիս, 2022

Հուլիսի 4-ին, ժամը 17։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատներում պայթուցիկ սարք է տեղադրված:

Նշված հասցեներով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, ինչպես նաև Բժշկական ապահովման վարչության հեթապահ խումբը։