Նա պատրաստ է ամեն ինչի․ Շակիրան և Պիկեն կհանդիպեն դատարանում


18:10 , 4 հուլիս, 2022

Lurer.com-ը գրում է.

Երգչուհի Շակիրան ու «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեն պատրաստվում են դատավարության երեխաների խնամակալության իրավունքի համար, գրում է Marca-ն։ 

Կոլումբիացի երգչուհին «Բարսելոնայի» պաշտպանից բաժանվելուց հետո ցանկանում է իրենց երկու ընդհանուր որդիներին տանել Մայամի, որտեղ ապրում են իր եղբայրները, և ֆուտբոլիստը մտադիր է կանխել դա։

Շակիրան և Պիկեն անցյալ ամիս հայտարարեցին իրենց բաժանման մասին: Զույգը երկու երեխա ունի՝ 10-ամյա Միլանն ու 8-ամյա Սաշան։

«Շակիրան պատրաստ է ամեն ինչի։ Նրան հայտնի էին Պիկեի սիրախաղերը, բայց երբեք չէր մտածում, որ Պիկեն դավաճանում է իրեն: Նա ստիպված կլինի օգտագործել իր հաղթաթուղը։ Սա է պատճառը, որ այժմ Շակիրայի մարդիկ տեղեկություններ են փնտրում և մանրամասն հաշվետվություն են կազմում Պիկեի ու նրա պահվածքի մասին», - ասել է Marca-ի աղբյուրը: