ՔՊ-ն արտահերթ նստաշրջան է հրավիրել՝ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու օրակարգով


17:56 , 30 հունիս, 2022

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ խորհրդին միջնորդություն է ներկայացրել հուլիսի 1-ին, ժամը 11-ին ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու եւ ԱԺ խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին:

Օրակարգում Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու եւ Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծերն են: