Անոտնահետք Սասունը


17:16 , 29 հունիս, 2022

Անոտնահետք Սասունը


Հունիսի 29-ի՝ Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առթիվ ԵԿՄ վարչության նախագահ Միքայելյան Սասունը մի սրտաճմլիկ ուղերձ է հղել «հայրենակիցներին»՝ վստահեցնելով, որ անհայտ ճակատագիր ունեցողների ոտնահետքերը մեր պատմության էջերում են:

Սասունի՝ կենաց հիշեցնող խոսքերը մի տեսակ կեղծավոր են թվում, անէական՝ նկատի ունենալով այդ խոսքերի հեղինակի ով լինելը: Բանն այն է, որ Սասունը մի իշխանության նեկայացուցիչ է, համակիր ու զինակից, որը կարողացավ կարճ ժամանակում զրոյի հավասարեցնել հայրենիքի համար պայքարողի, հայդուկի, ինքնազոհողության գնացողի արժեքն ու պատիվը: Մյուս կողմից՝ չմոռանանք, որ Սասունի գաղափարակիցների ու զինակիցների գլխավորած պետությունն այսօր փաստացի անտեսում է թշնամու բանտերում պահվող տասնյակ գերիների գոյությունը, անհետ կորածների հարցը գործնականում տեղ չունի սրանց օրակարգում, իսկ վերջին պատերազմի ժամանակ գիտակցաբար կորստյան տարվածների ու զոհվածների թիվը մի քանի հազարի է հասնում այն դեպքում, երբ նույն Սասունի թողած հետքը 44-օրյա պատերազմում բացարձակ անտեսանելի է. գիտեր, որ անիմաստ ու պայմանավորված պատերազմ է, այդ իսկ պատճառով էլ ռազմաճակատ մեկնելուց կարճ ժամանակ անց հետ վերադարձավ՝ կասկածելի պատճառաբանություններով:

Ձևական ուղերձներ հղելը դեռ չի արտացոլում իշխանության իրական վերաբերմունքն այս կամ այն խնդրի նկատմամբ՝ հատկապես նկաի ունենալով ՔՊ-ի ինչ լինելը, որի «դեսպանն» է Սասունը ԵԿՄ-ում: