Արցախը մենք անվերադարձ կորցրել ենք աշխարհաքաղաքական այս դասավորվածությամբ և այս ապիկար ու ապաշնորհ իշխանությամբ


18:47 , 28 հունիս, 2022

Եթե համաձայն չլինեք` ձայն հանեք:
1. Ընդդիմությունն անում է հնարավորինս, որպեսզի խուսափի արյունահեղությունից, բայց էս տեմպերով «սև կարապների» ի հայտ գալը կենսական նշանակություն/անհրաժեշտություն է ունենալու/լինելու Հայաստանի ապագայի համար:
2. Արցախը մենք անվերադարձ կորցրել ենք աշխարհաքաղաքական այս դասավորվածությամբ և այս ապիկար ու ապաշնորհ իշխանությամբ: Շանսեր կան, եթե ի վերջո սրանց հեռացնենք:
3. Յուրաքանչյուր հայ պետք է ապրի և դաստիարակի իր երեխաներին, որպեսզի վերջիններս ռևանշն իրենց սրտում մեծանան: Ռևանշ ասելով ես նկատի ունեմ պատմական արդարության հասնելը:
4. Նիկոլ Փաշինյանն ու իր խունտան պետական դավաճաններ են: Ցավում եմ, որ մեր ուժային կառույցները ջայլամի նման իրենց գլուխը հողի մեջ են մտցրել:
5. Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում բառիս բուն իմաստով թքեց Ռուսաստանի վրա: Նրանց մեղադրեց նոր գերիների ու տարածքային կորուստների համար: Հյուսիսային գերտերությունը լռում է, մինչդեռ Նիկոլի իշխանությունը այսօր դարձել է ՀՀ պատմության մեջ ամենառուսամետ իշխանությունը:
6. ԱԺ-ում անցել են հակագրոհի` ընդդիմադիր պատգամավորներին ցանկանում են զրկել մանդատներից: Ուզում եմ, որպեսզի կապիտուլյանտները հստակ գիտակցեն, որ մենք իրենց «գրողի ծոցն» ենք ուղարկելու փողոցի պայքարով:
7. Հուլիսի 1-ին հանրահավաք է նախատեսված: Ամեն հանրահավաքին մենք հույս ունենք էլ ավելի շատ մարդ տեսնել, բայց... Բայց ՀՀ տոտալ մեծամասնությունը թքած ունի: Ամեն դեպքում մեր պայքարն արդար է:
8. Առաջիկայում լինելու է էդ սպասված ու անզիջում պայքարը: Չգիտեմ ում կամ ինչի գնով է լինելու իշխանափոխությունը, բայց դա տեղի է ունենալու:
9. Գործիքակազմը փոխվում է, իսկ օրակարգը` ոչ: Որոշ մարդիկ փոխվում են, իսկ մենք` ոչ:
10. Սիրեք ձեր Հայրենիքն ավելի շատ, քան թե ատեք որևէ մեկին: