«Եթե Բերձոր և Աղավնո համայնքները հանձնվում են, ապա Սուսն էլ կհանձնվի, քանի որ Սուսը գտնվում է Լաչինի միջանցքի ծայրամասում. ավելի հեռու է, քան Բերձորն ու Աղավնոն»,- վարչապետ Ն. Փաշինյանի երեկվա ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նրա արած հայտարարությանը, թե Ադրբեջանին են հանձնվելու Լաչինի միջանցքը, Բերձոր և Աղավնո համայնքները և կառուցվելու է նոր միջանցք, այսպես արձագանքեց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում:
‹‹Բայց պետք է նշեմ, որ, ըստ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի 2-րդ ենթակետի, Լաչինի միջանցքում պետք է տեղակայվեն ռուս խաղապահները, կողմերի համաձայնությամբ՝ 3 տարվա ընթացքում, պետք է մշակվի Լաչինի միջանցքում նոր ճանապարհ կառուցելու պլան: Այնտեղ նշված է Լաչինի միջանցքում, որը գծված է 2020թ. հայտարարությամբ, այլ ոչ թե միջանցքից դուրս այլ միջանցք կառուցելու մասին››,-նշեց Ն. Հոխիկյանը՝ հավելելով, որ նոր կառուցվող ճանապարհին են 5 հայկական գյուղեր, որոնցում մինչև պատերազմը, մարդիկ են ապրել, շենքեր, շինություններ են եղել, որոնք թալանվել և ավիրվել են:
Նա դեռևս 2021թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից խոսում է իշխանությունների՝ վերոնշյալ ծրագրերի մասին, սակայն թեմային վերջիններիս կողմից որևէ արձագանք չի եղել: Հոխիկյանը գրություն է ուղարկել վարչապետի աշխատակազմին, որին պատասխանել են հունիսի 8-ին՝ հաստատելով տեղեկությունը:
Ն. Հոխիկյանի խոսքով՝ այս թեմայով իրենց բարձրացրած աղմուկի հետևանքով է Նիկոլ Փաշինյանը ստիպված եղել երեկ խոստովանել իրենց մտադրությունների մասին:
‹‹Նրանք հաստատ ժամանակ կշահեին և հետո մարդկանց ուղղակի փաստի առաջ կկանգնեցնեին, ինչպես վարվեցին Փարուխի, Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի դեպքում››,-ավելացրեց Ն. Հոխիկյանը:
Նա նաև նկատեց, որ Փաշինյանի երեկվա խոսքից ակնհայտ էր, որ նա չգիտի, թե որտեղ է գտնվում Սուս գյուղը, այնինչ դրա շուրջ բանակցություններ է վարում:
Հոխիկյանի խոսքով՝ պետք է համընդհանուր պայքար մղել և կանխել այս գոր