Նախկիններին մեղադրելով եթե հնարավոր եղավ վերցնել իշխանությունը, ապա մնալ իշխանավոր նույն եղանակով երկար, անհնար է լինելու


14:32 , 28 հունիս, 2022

Անպլոճիկ Անդոնը

Շարժվելով Նիկոլի երեկվա «ասուլիսի» տրամաբանութամբ, երբ «վարչապետ» կոչեցյալը ամեն ինչի, հայությանն ու Հայաստանին պատուհասած բոլոր դժբախտությունների համար մեղադրել էր բոլորին՝ ինքն իր ուսերից գցելով պատասխանատվության բեռը՝ Անդոնը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հայտարարել է, թե իրենք Աղավնոն չեն հանձնում, իսկ այն հանձնելու մասին հարցը պետք է տալ նախկին իշխանություններին:

Ինչպես հայտնի է, կարճ ժամանակ հետո մի շարք հայկական բնակավայրեր ուղղակի հանձնվելու են Հայաստանի վրա մատ թափ տվող Իլհամին: Դա կատարվելու է փաստացի ՔՊ-ի իշխանության օրոք ու ՔՊ-ականների ձեռամբ: Մարդ որքան ցինիկ պետք է լինի, որ նույնիսկ այս իրավիճակում հայրենասպան այդ քայլի մեղավոր կարգի ոչ թե սեփական քաղաքական թիմին, այլ «նախկիններին»:

Հարցեր պետք է ուղղել ոչ թե նախորդ իշխանություններին, այլ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրած կապիտուլյանտներին՝ հույս ունենալով նրանց մոտ արդնացնել գոնե սովորական մարդկային ամոթ ու արժանապատվություն՝ հոդաբաշխ բացատրություն գտնելու կատարվող աղետին:

Թե՛ Նիկոլը ու թե՛ անդոնները չունեն այդ հոդաբաշխ բացատրությունը՝ կապված ոչ միայն Աղավնոյի հանձնման, այլև առհասարակ վերջին 4 տարվա ընթացքում կատարվողի վերաբերյալ ու չունենալով՝շարունակում են կառչել պաշտոններից՝իրենց սև գործն ավարտին հասցնելու:

Բայց չեն հասկանում, որ նախկիններին մեղադրելով եթե հնարավոր եղավ վերցնել իշխանությունը, ապա մնալ իշխանավոր նույն եղանակով երկար, անհնար է լինելու. ժամանակի իշխանությունն է պատասխանատվություն կրում տվյալ ժամանակհատվածի ամեն լավի ու վատի համար, իսկ եթե ոմանք չունեն այնքան պլոճիկ՝այդ պատասխանատվությունը կրելու, ապա պետք է հեռանան: