Գերիների 90 և ավել տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում․ Նիկոլ Փաշինյան


21:55 , 27 հունիս, 2022

Tert.am-ը գրում է.

Գերիներին չվերադարձնելու քաղաքականությունը նպատակ ունի վարկաբեկել ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահներիր գործունեությունը։ Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով գերիների վերադարձի հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա ես շեշտում եմ նաև մեր ռուս գործընկերների հետ հանդիպնման ընթացքում։ Այսօր հաստատված գերիների 90 և ավել տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում։ Սա սկզբունքային  հարց է և մենք առաջին հերթին և ՌԴ-ն ու միջազգային հանրությունը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն, որպեսզի ապահովենք մեր գերեվարված եղբայրների վերադարձը»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանը փորձում է քաղաքական շահարկման առարկա դարձնել հումանիտար հարցերը։