Ինչո՞ւ է գրիչ գողանում Նիկոլը


16:59 , 25 հունիս, 2022

Գողցողը

Համացանցում լայն քննարկման առարկա է դարձել այն, թե ինչպես է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստի ընթացքում Նիկոլը սեփական ելույթից առաջ վերցնում սեղանին դրված գրիչը, այն ուսումնասիրելուց, տնտղելուց հետո դնում ծոցագրպանը:

Ակամա հիշում ես Հրայր Թովմասյանի դեմ գրիչի թեմայով տարիներ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլի ծավալած դեմարշը, որը սկիզբ դրեց ՍԴ-ի ՔՊ-ացմանը:

Հիմա ինչո՞ւ է գրիչ գողանում Նիկոլը, չլինի՞ այս անգամ էլ Հիմնադրամի գլխին է կայծակնաբեր ամպեր կուտակում՝ դիմելով հերթական արկածախնդրությանը: Չնայած Արշամյան Հայկակը կարծես թե Նիկոլի սրտից բխած մեկն է՝ Սփյուքի միջոցները տնօրինելու հարցում պատրաստ բավարարել իշխանությունների բոլոր քմահաճոuյքները:

Չնայած չի բացառվում, որ գրիչի հետ կապված այս վերջին պատմությունը ոչ մի դավադրություն էլ իր մեջ չի պարունակում.ուղղակի դուրը եկել է, ուղղակի երևի թանկանոց է, պահը բաց չի թողել, տարել է: Աչքածակ է Նիկոլը՝ սատկած ձիու նալերը քաշելուն սովոր, ու չնայած երկիրը խալի է՝ ոտքի տակ, բայց էլի շարունակում է արատավոր սովորությունը՝ աչքը չկշտացնելով:

«Բոշեն փաշա չի դառնա»…