Լիլիթ Մակունցը կարճ հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ


16:12 , 25 հունիս, 2022

ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ 2022 թվականի հունիսի 13-ին ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում նորանշանակ դեսպանների միջոցառման շրջանակներում կարճ հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: