«Գռզոն»՝ արյունահեղության մասնակից


14:03 , 25 հունիս, 2022
Նիգավանում կատարված աղմկահարույց դեպքի հետևանքով զոհված ու ծանր վիրավորում ստացած քաղաքացիների հարազատները, բողոքելով իշխանությունների կողմից փաստացի իրականացվող ծածկադմփոցի դեմ, Ապարանում բողոքի ցույցի ժամանակ բավական կարևոր տեղեկություններ են հայտնել լրագրողներին՝ կտրականապես հերքելով ՔՊ-ականների չքմեղանքը:

Մասնավորապես՝ զոհերից մեկի հարազատը հայտարարել է, որ սպանություները կատարվել են Ապարան բերված զինված խմբի կողմից: Բողոքի ակցիային մասնակից քաղաքացիները պահանջել են Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանին ու նրա հարազատներին, ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանին ու նրա եղբորորդուն, ինչպես նաև դեպքի հետ կապ ունեցող մյուս բոլորին ենթարկել պատասխանատվության: Ի դեպ՝ սպանվածի հարազատի խոսքերով՝ «Գռզո» մականվամբ պատգամավորի եղբայրն անձամբ ներկա է գտնվել արյունահեղությանը:

Չնայած գրեթե երկու շաբաթ է անցել ողբերգական դեպքից, սակայն այն չի դադարում թոփ թեմա մնալ հայկական լրատվական դաշտում՝ միախառնված լինելով քաղաքականությանը: Դա բնական է, քանի որ որքան էլ ՔՊ-ականները փորձեն հերքել իրենց կամ իրենց հարազատների մասնակցության փաստը, որի մասին, փաստորեն, շատ լավ տեղյակ են զոհերի ու վիրավորների հարազատները, դրանից իրականությունը չի փոխվում՝ արյունոտ, ողբերգական իրականություն, որ ամեն օր կերտվում է որոշ գռզոների անխոնջ ջանքերով: Մի Գռզոն բավարար չէր, փաստորեն, երկրորդն ի հայտ եկավ՝ դրանից բխող ողբերգական հետևանքներով: Հետաքրքիր է՝ Նիկոլի թիմում քանի՞ գռզո է տեղավորվում՝ որքան շատ, այնքան լավ սկզբունքով: ՔՊ-ի համար, անշուշտ, լավ, քանզի հեյրենիքը մահվան հովիտ դարձնելու, փչացնելու, մխտռելու հարցում գռզոներին չկա հավասարը, և եթե ոչ մեկն, ապա մյուսը, միմյանց փոխլրացնելով, կկարողանան մաղբուն անել Հայաստան աշխարհը:

Հուսանք, որ զոհվածների ու վիրավորների հարազատներից հետևություններ կանեն իրավապահները՝դադարելով ամեն գնով պահել ՔՊ-ականների մազոտ կամ գուցե թրաշած հետույքները