«Հրապարակ». ՔՊ-ն ներքին հարցումներ է արել


09:53 , 25 հունիս, 2022
Սեպտեմբերի 25-ին մոտ 2 տասնյակ համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ ՔՊ-ն ներքին հարցումներ է արել  եւ պարզել, թե հավանական թեկնածուներից ում շանսերն են բարձր։ Ամենառեյտինգայիններն էլ ընտրվել են որպես թեկնածուներ։ ՔՊ այս քայլը, սակայն, ներքին խռովություններ է հրահրել։

Բանն այն է, որ շատերին ավելի վաղ խոստացած են եղել, որ նրանց են առաջադրելու, նրանք էլ ամիսներ առաջ սկսել են չհայտարարված քարոզարշավը եւ հիմա կանգնել են փաստի առաջ ու չեն պատրաստվում աջակցել կուսակցությանը։ Եթե չասենք, որ «տակից» փորձելու են իշխանական կուսակցության դեմ աշխատել, որպեսզի ապացուցեն՝ ՔՊ-ի առաջ քաշած թեկնածուներն ամենեւին էլ մրցունակ չեն։