Զենքի գործադրմամբ սպանությունները եղել են, կան և լինելու են, Ապարանի դեպքը ՔՊ-ի հետ կապ չունի. Արմեն Խաչատրյան


18:14 , 23 հունիս, 2022

Tert.am-ը գրում է.

Այն, որ Ապարանում տեղի ունեցած վերջին սպանությունները կապ ունեն ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի և փոխմարզպետի  հետ, ապա պետք է նշեմ, որ այդ լուրերը պաշտոնական հաղորդագրությամբ հերքվել են։ Այս մասին ԱԺ-ում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Զենքի գործադրմամբ հանցագործությունները, խուլիգանություննեը, սպանությունները միշտ կան և լինելու են, եթե ինչ-որ պահի դրանք չլինեն, չեն լինի համապատասխան քրեական հոդվածները և իրավական համակարգը, որը պայքարում է դրա դեմ, դրանք եղել են կան ու լինելու են ցավոք սրտի»,- ասաց նա։

Խաչատրյանը Հայաստանում ներկա պահին հանցագործության մակարդակը գնահատեց բավարար։