Հենրիխ Մխիթարյանը, որպես Միլանի «Ինտերի» նոր խաղացող, բուժզննում է անցել


21:59 , 22 հունիս, 2022

Lurer.com-ը գրում է.

Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել՝ որպես Միլանի «Ինտերի» նոր խաղացող՝ ազատ տրանսֆերով։ Այս մասին իր սոցցանցերում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հավելելով, որ Մխիթարյանի հետ պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականի հունիս։

Ավելի վաղ լրագրողը հայտնել էր, որ Մխիթարյանը «Ինտերում» կփոխարինի կիսապաշտպան Արտուրո Վիդալին։