Սերժ Սարգսյանը Ջերմուկում հետևել է շախմատի հուշամրցաշարի խաղերի ընթացքին


20:11 , 22 հունիս, 2022


Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հետևել է Ջերմուկում մեկնարկած՝ Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարի 3-րդ խաղափուլի պարտիաների ընթացքին։

Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։


Հունիսի 19-28-ը կայանալիք մրցաշարին մասնակցում են շախմատում մեծ հաջողություններ գրանցած շախմատիստներ արտերկրից և Հայաստանից։