19:34 , 20 հունիս, 2022
ԲԴԽ-ն արձագանքել է Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված սկանդալային ձայնագրությանը...
Լավ է չարձագանքեր...
Պարզվում է,ըստ ԲԴԽ-ի մամլո ծառայության, Ջհանգիրյան Գագիկը "հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում"...Ու բացի դրանից "ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության"...
Հետաքրքիր է, իսկ եթե գիտնական Ջհանգիրյանի փողոցայաին բառապաշարով և խայտառակ բացահայտումներով լի զրույցը, որի ժամանակ Ջհանգիրյանը շատ պարզ բացահայտում է, որ Հայաստանում արդարադատություն չկա և ինքը պատվեր կատարող է, տեղի ունենար, օրինակ՝ սուրճի սեղանի շուրջ կամ լունապարկում, կմեկնաբանե՞ր...
Զավեշտալի էր նաև այն, որ Ջհանգիրյանը, եթե իմանար, որ իրեն ձայնագրում են, ընդհնարպաես որևէ բան կխոսե՞ր...