Սաշա Պետրոսյանը 12:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դարձավ բրոնզե մեդալակիր


22:53 , 18 հունիս, 2022

ArmLur.am-ը գրում է.

Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը Սաշա Պետրոսյանը 12:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դարձավ բրոնզե մեդալակիր։

55 կգ քաշային Արտավազդ Հարությունյանն էլ 10:0 հաշվով հաղթեց իտալացի մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալ ։

65 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանն էլ է նվաճել բրոնզե մեդալ: Փոքր եզրափակչում նա 9:3 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին։