Նախ դու պատասխանի Ալիեւին ու պաշտպանի քո պետական շահը, հետո պահանջի դաշնակիցներից


17:54 , 17 հունիս, 2022

Նիկոլը 4 տարում Ալիեւին մի անգամ չպատասխանեց,պատերազմից հետո չասեց՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում,բայց առաջարկում է ՀԱՊԿ-ն քննարկի ադրբեջանցիների հայտարարությունների հարցը։
Նախ դու պատասխանի Ալիեւին ու պաշտպանի քո պետական շահը,հետո պահանջի դաշնակիցներից։
Հայտնի ճշմարտություն կա՝թույլերի հետ չեն դաշնակցում:
Նրանց խղճում են,իսկ ավելի հաճախ՝ նրանց տրորում են ու չեն էլ նկատում։
Հետեւաբար,այս ռեժիմը քանի կա,Հայաստանի հետ դժվար որեւէ ուժային կենտրոն հաշվի նստի։