Վահագն ուղղակի խայտառակել է սեփական քաղաքական թիմին՝ նման ցածրակարգ կռուտիտ մոգոնելով


16:59 , 13 հունիս, 2022

Խոզը՝ կեղտի մեջ


Արձագանքելով հարցին՝ ինչո՞ւ իշխանությունները չեկան խորհրդարան՝ ընդդիմության հետ քննարկելու արցախյան հարցն այն դեպքում, երբ ժողովրդի առնվազը մի հատվածի մոտ խնդրի հետ կապված կան մտահոգություններ՝ Ալեքսանյան Վահագը, փորձելով ինչ-որ կերպ հարցի տակից «պատվով» դուրս գալ, հայտարարել է. «Որովհետև նախ ուռճացված է այդ ձևակերպումը, որ ժողովրդի մի մասի մոտ կար նման…»:

Վահագը, միաժամանակ նեղացկոտ աղջնակի կեցվածք ընդունելով, հասկացնել է տվել, որ իրենց այդ քայլը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընդդիմությունն ինքն է մերժել հանդիպել վարչապետի հետ՝թեման քննարկելու: Իբր իրենք բաց են եղել, բայց համապատասխան վերաբերմունքի չեն արժանացել:

Վահագի պատասխաններն, իհարկե, խայտառակում են թրքասեր իշխանությունների անելանելի վիճակը, մարդկանց վերևներից՝ Էրդողանի գահից կոնկրետ հրաման է եկել՝ թեման փակելու, ու հիմա սրանք չգիտեն՝ ոնց տակից դուրս գան: Ինչպե՞ս դեբատների մեջ մտնեն ընդդիմության հետ, ինչպե՞ս բացահայտեն գաղտնի խլրտոցներն, եթե այդ անելուց հետո պատռվելու են Վահագի ու թիմի դիմակները, և հասարակությանը պարզ է դառնալու՝ ինչ դավադրություն է հյուսվում:

Իմաստ ունի՞, արդյոք, մեկնաբանել ՔՊ-ականի այն հայտարարությունը, թե ուռճացված են պնդումներն այն մասին, որ հասարակության մոտ կան հարցեր՝ Արցախի հետ կապված: Վահագը սրանով ուղղակի խայտառակել է սեփական քաղաքական թիմին՝ նման ցածրակարգ կռուտիտ մոգոնելով հենց Պետրոսի աչքի առաջ: Հարցեր կան ոչ թե հասարակության մի հատվածի մոտ միայն, այլ՝ ցանկացած նորմալ մարդու՝ անկախ նույնիսկ այդ մարդու ազգությունից, սեռից կամ համոզմունքներից: Աշխարհն է այսօր տարակուսում Արցախի հարցում պաշտոնական Երևանի որդեգրած դիրքորշումից ու վարվող քաղաքականությունից, ՔՊ-ում տեղյակ չե՞ն:

Շատ էլ լավ ամեն ինչից տեղյակ են, ուղղակի ձև չունեն՝ «ջրից չոր դուրս գալու»: Եվ ինչպե՞ս դուրս գան,երբ կեղտակեր խոզի նման իրենք իրենց գցել են ցեխն ու չեն էլ ուզում այնտեղից դուրս գալ: Իրավիճակից ելքը կարող էր լինել մեկը՝ Նիկոլի կամավոր հրաժարականը, բայց դե ինչի՞ մասին է խոսքը…