Երիտասարդները ձեռնաշղթաները նետեցին դատախազության դիմաց՝ հայտարարելով, որ չեն վախենում դրանցից


21:53 , 11 հունիս, 2022

24news.am-ը գրում է.

Երիտասարդները ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ ձեռնաշղթաներ թողեցին:

«Իմացեք, որ մենք սրանցից չենք վախենում և թողնում ենք սրանք ձեզ, որ այս երկրի դեմ դուրս եկած մարդկանց՝ իրական հանցագործներին, իրական թշնամիներին սրանցով տանեք և իրենց իրական տեղը ցույց տաք »,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը, ինչից հետո ձեռնաշղթաները նետեցին գետնին՝ «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումների ներքո: