Օգոստոսի 1-ից ավտոմեքենաներում լիցենզավորված կազմակերպության կողմից չտեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի


20:48 , 11 հունիս, 2022

Հայաստանում օգոստոսի 1-ից չեն լիցքավորվի տրանսպորտային միջոցների այն գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված չեն լինի լիցենզավորված կազմակերպության կողմից:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

«Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցն աշխատում է և վերասարքավորված է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչև օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում»,-ասված է նախարարության հաղորդագրությունում։

Երևանում և մարզերում այս պահին գործում է 15 լիցենզավորված կազմակերպություն: