Հայաստանի հավաքականը 0:3 հաշվով պարտվեց ուկրաինացիներին


19:12 , 11 հունիս, 2022

Ֆուտբոլի Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի երրորդ տուրի խաղում Հայաստանի ազգային հավաքականը Լեհաստանում մրցեց Ուկրաինայի հավաքականի հետ եւ 0։3 հաշվով պարտություն կրեց։

Առաջին կեսին գոլեր չգրանցվեցին․ արդեն երկրորդ խաղակեսում՝ 61-րդ րոպեին Ուկրաինայի հավաքականը բացեց հաշիվը, երկրորդ գոլը՝ 77-րդ րոպեին, խփեց Ալեքսանդր Կարավաևը։ Վերջին գոլը 84-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասին խփեց ուկրաինացի պաշտպան Վիտալի Միկոլենկոն։

Հունիսի 14-ին Երեւանում Հայաստանի թիմը կընդունի շոտլանդացիներին, որոնց երկրորդ տուրում պարտվել է 0։2 հաշվով։