Մենք ապրում ենք այնպիսի երկրում, որի պաշտպանական գերատեսչության ղեկավարը չի կարողանում գնահատական տալ սահմանային կուտակումների մասին (Video)


21:41 , 9 հունիս, 2022

Բաց թողնելով շատերին հուզող այն հարցը առ այն, որ ո՞վ պետք է պատերազմի վտանգի գնահատական տա, եթե ոչ պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ուզում եմ հիշեցնեմ, որ որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական տեղեկատվության էր տիրապետում`ըստ որի , ադրբեջանական կողմը պլանավորում է ռազմական բախումներ հրահրել Արցախի եւ Հայաստանի սահմանին։
Եզրակացություն։
Մենք ապրում ենք այնպիսի երկրում, որի ղեկավարը կենսական նշանակություն ունեցող հարցերի մասին խոսում է իրեն բնորոշ ` « օդում կախված » լուրերի տրամաբանության մեջ, իսկ պաշտպանական գերատեսչության ղեկավարը չի կարողանում գնահատական տալ սահմանային կուտակումների եւ տիրող իրավիճակի մասին։