Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը հրաժարականի ինստիտուտը պահեցին, իսկ Փաշինյանը իր անձը գերադասեց՝ գնալով դավաճանության․ Շանթ Հարությունյան


17:49 , 7 հունիս, 2022

24news.am-ը գրում է․

Նորմալ արժեքներ ունեցող հասարակության համար Նիկոլը ոչ թե անհանդուրժելի է, այլ դավաճան։ Եթե առաջ մտածում էի, թե մեր հասարակությունը չի հասկանում՝ որոնք են դավաճանության կրիտերիաները, հիմա մտածում եմ, որ հասկանում են և թքած ունեն։ Այս ամսին 24news.am-ի եթերում հարցազրույցի ժամանակ ասաց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը։

«Դավաճանության օրինակ է, երբ Նիկոլը իր բերանով է ասել ես կարող էի կանգնեցնել պատերազմը, բայց ժողովուրդը ինձ կասեր դավաճան, սա արդեն դավաճանության ինքնախոստովանություն է։ Թող ասեր, որ մեր հաղթելու շանսերը 50/50 է, բայց ռիսկի դիմեցի, դա հասկանալի կլիներ, բայց գերադասեց ինր անձը։ Հրաժարականների ինստիտուտը ինքը տապալել է։ Փաշինյանը խոսում է դեմոկրատիայից, բայց ոչ մեկը նախկին նախագահներից ՝ Լևոնը Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ Սերժ Սարսյանը չեն ոչնչացրել կամավոր հրաժարականների ինստիտուտը, որը գործում է աշխարհի բոլոր երկրներում, նույնիսկ բռնապետական ռեժիմներում»,- ասաց Հարությունյանը։