Թերարժեք Արսենը


13:40 , 6 հունիս, 2022
Դեմիրճյան ու Պռոշյան փողոցներում իշխանութունների բեմադրած արյունոտ «մսաղացը» պատճառ է դարձել իշխանական ներկայացուցիչների չեղած մտքի աննախադեպ թռիչքի: Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Թորոսյան Արսենը, որի խղճին է ծանրացած հետհեղափոխական Հայաստանի առողջապահական համակարգի ջարդն ու ավերը, ընկնելով երկնագույն երազների գիրկը, եզրահանգել է, թե ընդդիմության պայքարի շարունակականության պատճառը սեփական դեմքն ինչ-որ կերպ փրկելն է. «գոյություն չունեցող» ընդդիմությունն իբր ընկել է իր իսկ լարած թակարդի մեջ:

Թորոսյանների նմանօրինակ ստատուսներն, իհարկե, նրանց հիպոթալամուսի արտադրանքի արդյունք չեն միայն, այլ արտահայտում են բուրգի ծերին թառած մարդու մտքերի ընդհանուր հանրագումարի հատվածային բովանդակությունը՝ քողարկելու ունեցած վախերը: Հիմա կոնկրետ ВОЗ-ի տղեն որոշել է իրականությունը պատկերել հակառակ, բայց շեֆի համար ցանկալի ռակուրսից:

Իրականում օրերս կառավարական ամառանոցի շուրջը կատարվածը փաստում է տրամագծորեն հակառակի մասին. ընդդիմության պայքարը չի նահանջում, ցույցերի մասնակիցները չափազանց սկզբունքային են տրամադրված, գաղափարազրկվում են իշխանությունները՝ չկարողանալով արդարացնել իրենց գոյությունը կառավարական առանձնատներում, հենց նրանք են հայտնվել իրենց իսկ լարած թակարդում՝ չիմանալով ինչպես փրկել սեփական աթոռը (դեմքը փրկելն արսենթորոսյանների համար թեմա չէ): Արդյունքում՝ «կոտորած»:

Բայց Թորոսյան Արսենի լոճվելու պատճառներն, իհարկե, խորքային են. սրանք առնվազը ներկա փուլում վայելում են միջազգային որոշակի շրջանակների աջակցությունն, ինչը թույլ է տալիս անել այն, ինչը մեկ այլ իրավիճակում հաստատ չէին մարսի: Բայց դե ոմանք հայ-թուրքական «եղբայրության» ծարավն են զգում՝ դրա համար պատրաստ լինելով քայլել հռչակած արժեքների վրայով, իսկ արդյունքում շահում են թշնամուն ծախվածները՝ սոցիալական ցանցերում ինքնահաստատվելով: