Նոյեմբերի 9-ից 2022-ի հունիսի 1-ը Ադրբեջանի ԶՈՒ-ն արցախցիների նկատմամբ կատարել է 89 հանցագործություն


12:29 , 4 հունիս, 2022
2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունից մինչև 2022թ. հունիսի 1-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության բնակչության նկատմամբ կատարվել է ընդհանուր 89 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 72 քրեական վարույթ:
Սպանվել է 16 անձ (3-ը՝ քաղաքացիական), սպանության փորձի ենթարկվել 101-ը (44-ը՝ քաղաքացիական), հրազենային վիրավորում ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել՝ 43-ը:
2020թ. նոյեմբեր ամսից առ այսօր Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջանների գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվում մոտակա հայկական բնակավայրերի ուղղությամբ կամ օդ, որի միջոցով փորձ է արվում ահաբեկել խաղաղ բնակչությանը և նրանց մշտապես պահել վախի մթնոլորտում:
Այս և այլ տվյալները առավել մանրամասն ներկայացված են ստորև.
Возможно, это изображение текст
Нет описания фото.
Возможно, это изображение текст