Ոստիկանները ձայնային նռնակներ են կիրառում. քաոտիկ իրավիճակ՝ կառավարական տների մոտ


20:56 , 3 հունիս, 2022

«Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով հասան կառավարական ամառանոցներ, ապա հայտարարեցին, որ գնում են Ազգային Ժողով, ինչից հետո բախում տեղի ունեցավ նրանց և ոստիկանների միջև։

Ոստիկաններն ու կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել երթի մասնակիցներին։