Արթուր Վանեցյանը մեկնել է Եվրոպա


13:51 , 28 մայիս, 2022

Tert.am-ը գրում է.

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կարճատև այցով մեկնել է Եվրոպա։ «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը հայտնում է, որ պատճառը առողջական խնդիրներն են․«Արթուր Վանեցյանը, մոտավորապես, երկու օրից Հայաստանում կլինի՝ պայքարը շարունակելու, ուրիշ ոչինչ չկա»։