Սիրեք ձեր երկիրը, ձեր հողը. դուք այն չեք ժառանգել ձեր պապերից, դուք այն պարտք եք վերցրել ձեր երեխաներից


12:50 , 28 մայիս, 2022
Հնդկական մի լավ ասացվածք կա, ասում ա. «Սիրեք ձեր երկիրը, ձեր հողը. դուք այն չեք ժառանգել ձեր պապերից, դուք այն պարտք եք վերցրել ձեր երեխաներից»։
Տեսա, որ հերթական նիկnլական եթիմն ա իր մտքի արտաթnրանքը շաղ տվել Արցախի մասին։ Ոչ մի նոր բան չի ասել։ Դա իրա տերն ու տիրոջ տերը դեռ շա՜տ վաղուց էին ասում, էնա որ լուրջ չէինք ընդունում։
Ես պարզապես չեմ հասկանում, թե ինչի՞ սրանք էտքան չեն սիրում էս հողը։ Նորմալ բանական էակը չի կարա էլի էտքան անտարբեր լինի էն հողի հանդեպ, էտքան թշնամական քարոզչություն մատուցի էն հողի հանդեպ, որի վրա էտքան տղու արյուն ա թափվել։ Չկա երկրորդ նման նախադեպը, երբ էտ հողի վրա ապրողը առանց աչքը թարթելու ուրանա էտ հողի հանդեպ իր պահանջատիրությունը, ուրանա էտ հողի համար զոհված տղերքին, ասի՝ դե հա, մեր պապերի գերեզմաններն են ընդեղ, բայց դե միջազգային նորմերով մերը չի։ Ի դեպ, հենց էսօր նիկոլի ախպեր ալիևն էր ասում, որ «միջազգային իրավունքը չի գործում, այսօր առաջին պլան է մղվում ուժի գործոն»։ Էնի ըդնից ասում ա՝ ուժ, սրանք ստուց ասում են՝ նորմեր։ Անհայրենիք թափաթnւկները ու թnւրքի գործակալներն էլ ո՞նց են լինում։
Մեր պապերը մեզնից պարտք վերցրած Արցախը լավագույնս հանձնեցին մեզ, մենք մեր էրեխեքին հանձնելու բան չենք ունենալու։