Մրցավարը տեխնիկական պարտություն տվեց բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանին. երկրպագուները շշեր նետեցին ռինգ


18:16 , 27 մայիս, 2022

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչից դուրս մնաց տեխնիկական պարտությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում շարունակվում են քառորդ եզրափակիչի մենամարտերը: Գերծանր քաշային կարգում` քառորդ եզրափակիչում, Դավիթ Չալոյանի մրցակիցն իսպանացի Այուբ Ղադֆան էր: Առաջին ռաունդի կեսից մրցավարը դադարեցրեց պայքարը` տեխնիական հաղթանակ տալով իսպանացի մարզիկին: Մրցավարը ներկայացնում է Անգլիան: 

Նման որոշումը տրիբունաները միանշանակ չընդունեցին և շշեր նետեցին ռինգ, որոնցից մեկը դիպավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանին: Աղամալյանը լուրջ վնասվածքներ չի ստացել: 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հավաքականը բողոքարկել է մրցավարի որոշումը: