Բրազիլիայում երգիչը բեմում ելույթ ունենալիս հրդեհվել է


20:01 , 26 մայիս, 2022

Բրազիլիայում երգիչը բեմում ելույթ ունենալիս հրդեհվել է, գրում է Daily Mail-ը։ Միջադեպի արդյունքում արտիստը թեթեւ այրվածքներ է ստացել։

Քսանդ Ավյաոն համերգային համար էր կատարում ստադիոնում՝ տեղի փառատոնի շրջանակներում, երբ բեմի վրա գտնվող ծխի մեքենաներից մեկը կրակի սյուն է բաց թողել։ Քանի որ այդ պահին երգիչը եղել է սարքի կողքին, կրակը մի պահ տարածվել է նրա վրա։

Բարեբախտաբար, տղամարդը լուրջ վնասվածքներ չի ստացել և շարունակել է ելույթը։ Ավելի ուշ Ավյաոն կատակել է, որ ձեռքի թեթև այրվածք է ստացել և կարող է ֆիլմերում կասկադյոր աշխատել` փորձ ունի։

«Թեւերիս մազերն այրվել էին, ես ստիպված էի սափրել դրանք։ Իմ արտիստ ընկերներ, զգույշ եղեք դրանցից։ Ոմանք կարծում են, որ այն չի այրվում, բայց, ինչպես պարզվեց, այրվում է, այն էլ՝ ուժեղ»,- հավելել է բրազիլացին։